Մատչելիության հղումներ

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող

Լրացված

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Իրանն ու Իսրայելը հինգերորդ օրն է՝ փաստացի պատերազմի մեջ են։

Հունիսի 17-ի գիշերը պայթյուններ են լսվել և Թեհրանում, և Թել Ավիվում:

ԱՄՆ նախագահը Թեհրանի բնակիչներին հորդորել է տարհանվել:

Սա Իրանի և Իսրայելի միջև տասնամյակներ շարունակվող առճակատման ամենաթեժ ու վտանգավոր բախումն է, որը կարող է տարածվել հարևան երկրներ՝ ներքաշելով Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգներին և այլ խոշոր տերությունների։

11:16 15.6.2025

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը տարածվի դեպի հարևան երկրներ, բայց ստիպված է դիմել ինքնապաշտպանության, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարը։

Աբբաս Արաղչին պնդել է՝ Իսրայելի վերջին հարձակումները նպատակ ունեին խափանել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ սկսված բանակցությունները, ընդգծելով. «Վաշինգտոնը պետք է դատապարտի Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտների վրա»:

11:23 15.6.2025

Իսրայելը հորդորում է իրանցիներին տարհանվել

Իսրայելը տարհանման նախազգուշացում է տվել Իրանի միջուկային ռեակտորների մոտակայքում բնակվողներին։ X-ում պարսկերենով արված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է՝ «Բոլորը, որ գտնվում են ... ռազմական զենքի արտադրության գործարաններում, դրանց օժանդակ հաստատություններում կամ շրջակայքում, պետք է անհապաղ լքեն այդ տարածքները և չվերադառնան մինչև հետագա ծանուցում։ Ձեր ներկայությունը այս ենթակառուցվածքների կողքին վտանգի է ենթարկում ձեր կյանքը»։

11:26 15.6.2025
Բաթ Յամ, Իսրայել, Իրանի հարվածներից հետո, հունիսի 15, 2025
Բաթ Յամ, Իսրայել, Իրանի հարվածներից հետո, հունիսի 15, 2025
11:31 15.6.2025

Իսրայելում զոհերի թիվը հասել է 10-ի


Իսրայելի վրա գիշերը Իրանի իրականացրած հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում են իսրայելական պաշտոնական աղբյուրները։

Ըստ Ոստիկանության տվյալների՝ Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում վեց մարդ է սպանվել, այդ թվում՝ երկու երեխա։ Յոթ մարդ անհետ կորած է համարվում։

Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ չորս մարդ էլ սպանվել է արաբական Թամրա քաղաքի վրա հարձակման հետևանքով։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG