Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Այսօր առավոտյան՝ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ, երբ ոստիակնները ուժի կիրառմամբ բացում էին Երևան- Աշտարակ ճանապարհը ճանապարհը, ոստիկաններից մեկը հարվածել էր 24news.am–ի լրագրողին: