Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնելու է Թուրքիա Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ


Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա, լրագրողների հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահը:

«Այցը պատմական է, ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց սատարելու»,- նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրավեր է եղել երկկողմ ֆորմատով: Թե ինչ է դա նշանակում՝ Սիմոնյանը չի հստակեցրել:

Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG