Վիճաբանություն՝ ոստիկանների ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ հավաքվածների միջև. ոստիկանները պահանջում են հեռացնել Կարապետյանների տան դիմաց կանգնած բեռնատարը, սակայն տեղում հավաքվածները թույլ չեն տալիս:
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են կատարում ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը:
Իրավապահների այցից մեկ ժամ առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: