Մատչելիության հղումներ

Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Լրացված

Արմեն Աբազյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)
տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում են e-gov.am-ից: Պատճառների մասին չի նշվում:

Անդրանիկ Սիմոնյան
Անդրանիկ Սիմոնյան

ԱԱԾ տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին:

Ամեն Աբազյանը Փաշինյանի կառավարության օրոք 5-րդ ԱԱԾ տնօրենն էր:

Աբազյանն ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, մինչ այդ նա զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Աբազյանը 1999-2020թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ: 2020-ի օգոստոսին նախագահի հրամանագրով նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Աբազյանի պաշտոնից ազատումը հաջորդում է նախօրեին ԱԱԾ աշխատակիցների կողմից ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկությանը:

Գիշերը ժամը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ: Նրա կարգավիճակը հայտնի չէ:


Իրավապահների այցից առաջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը Մայր Աթոռի մոտից պաշտպանել էր Հայ Առաքելական եկեղեցին. - «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Մեկ ժամ անց վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանքեց այս հայտարարությանը. - «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG