Մատչելիության հղումներ

Սյունիքի հետ կապված վտանգի մասին հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված. Փաշինյան


«Վերջին մեկ շաբաթվա կամ ամսվա ընթացքում երևի անվտանգության խորհրդի 4, 5, 6 նիստ է հրավիրվել, բայց հաղորդագրություններ չեն լինում», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, պրովոկատիվ, չհիմնավորված և Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար», - հայտարարեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հիշեցրեց, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, և «ինչպես ասել եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG