Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը


Երևանի Ավան և Նոր Նորք վարչական դատարանը քննում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը: Նիստը դռնփակ է:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի հարյուրավոր աջակիցներ հավաքվել են դատարանի մոտ՝ աջակցելու նրան: Այստեղ են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան:

Ձերբակալված Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղքը. ինչպես ավելի վաղ փոխանցել էին նրա փաստաբանները, նա աբսուրդ է որակել իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելը:

Նախօրեին Կարապետյանի՝ եկեղեցու վերաբերյալ աջակցություն հայտնող հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը, ապա նրան մեղադրանք ներկայացվեց: Վարչապետ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել նրան:

XS
SM
MD
LG