ԱԷՄԳ-ն՝ Նաթանզի հարստացման կայանի վրա իսրայելական հարվածների մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի Նաթանզի հարստացման կայանի վրա Իսրայելի օդային հարվածները «ուղղակի ազդեցություն» են ունեցել կայանի ստորգետնյա ցենտրիֆուգային սրահների վրա։

Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի վերահսկող մարմինը գնահատել է Նաթանզի՝ Իրանի միջուկային ծրագրի հիմնական հարստացման կայանի ստորգետնյա հատվածներում առաջացած վնասը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական հարվածներն ավերել են կայանի վերգետնյա շինություններն ու այն աշխատեցնող էլեկտրական սարքավորումները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն էլ ավելի է թեժանում. թարմացվող