Ագարակի անցակետի մոտ՝ հայկական կողմում, մեծ թվով բեռնատարներ են կուտակված

Ագարակի անցակետի մոտ՝ հայկական կողմում, մեծ թվով բեռնատարներ են կուտակված։ Մեքենաները հիմնականում իրանական համարանիշներ ունեն։

Բեռնատարները մոտ 2 կիլոմետրանից շարքով կայանել են երթևկության աջ հատվածում։

Սահմանն անցնող իրանցիներն էլ դժգոհում են տաքսիստների առաջարկած գներից։ Կանանցից մեկը պատմեց՝ Երևան հասցնելու համար 350 դոլար են պահանջում։

Նախօրեին հայ-իրականական սահմանին աշխատող հայ ծառայողներն «Ազատությանը» պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ագարակի ու Մեղրիի հյուրանոցներում ազատ համարներ գրեթե չկան. հիմնական հյուրերն Իրանից եկողներն են«Թեհրանից Թավրիզ ճանապարհը՝ խցանված ու մարդաշատ». ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին