Իսրայելը հարվածել է Իրանի ներքին անվտանգության գործակալության կենտրոնակայանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելի օդուժն այսօր կեսօրից հետո հարվածել է Իրանի ներքին անվտանգության ծառայության՝ Թեհրանում գտնվող կենտրոնակայանին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Տորնադոն Թեհրանում շարունակվում է», - X-ի իր օգտահաշվում գրել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Իրանական կողմն այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող