Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատարներ կհատեն սահմանը

Հայաստան - Վրաստան սահմանին կայանված բեռնատարներ, արխիվ

Երեկ վրացական կողմը խոստացել է հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար մեքենայի թույլ տալ հատել սահմանը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, թե արդեն 33 մեքենայի թույլտվություն են տվել:

«Վրացական կողմը խոստացել է լուծել այդ հարցը, իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել, այդ մեխանիզմով մենք շարունակում ենք աշխատել», - ասաց Գևորգ Պապոյանը:

Վրաստանն արգելում է այդ երկրի տարածքով հայկական կոնյակ արտահանող բեռնատարներին հատել սահմանը՝ փորձաքննություններ անցկացնելու պատճառաբանությամբ:

Վրացական կողմն, ըստ Պապոյանի, ասում է, թե իրենք կասկած ունեն, որ արտահանվող կոնյակների մի մասը կոնյակ չէ, և պետք է որոշակի փորձաքննություն իրականացնել:

Նախարարը պնդեց՝ այդպիսի փորձաքննության իրավունք տարանցիկ երկիրը չունի, դա կարող է իրականացնել միայն ապրանքը ստացող երկիրը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պռոշյանի կոնյակի գործարանի» բեռնատարները չեն կարողացել ՀՀ-ից դուրս գալ, մաքսայինն արգելել է. ընկերության ներկայացուցիչՎրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման խնդիրն էլ ավելի է սրվումՎրաստանի գյուղատնտեսության նախարարի այսօր նախատեսված այցը Հայաստան տեղի չի ունեցել«Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ». Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ